Հայտնի հեռուստահաղորդավարուհին զոհվել է ավիավթարի հետեւանքով

Հայտնի հեռուստահաղորդավարուհին զոհվել է ավիավթարի հետեւանքով

Ամերիկացի հայտնի հաղորդավարուհի Նենսի Պարկերը զոհվել է Նյու-Օռլեանում տեղի ունեցած ավիավթարի հետեւանքով։ Այս մասին հայտնում է NBC-ն։ Ուշագրավ է այն, որ հաղորդավարուհին մահացել է այն ժամանակ, երբ ավելի վաղ զոհված օդաչուի մասին ռեպորտաժ է պատրաստելիս եղել։

Նշենք, որ այս պահին ավիավթարի մանրամասների մասին դեռեւս տեղեկատվություն չի հրապարակվել։