«Մեղավոր է»․ ի՞նչ վճիռ է կայացվել Ավստրիայի նախկին կանցլերի նկատմամբ

«Մեղավոր է»․ ի՞նչ վճիռ է կայացվել Ավստրիայի նախկին կանցլերի նկատմամբ

Վիեննայի շրջանային դատարանը վճիռ է կայացվել Ավստրիայի նախկին կանցլեր և Ավստրիայի ժողովրդական կուսակցության նախկին ղեկավար Սեբաստիան Կուրցին։
Այս մասին հայտնում է Heute-ը։

Կուրցը մեղավոր է ճանաչվել կեղծ ցուցմունքներ տալու մեջ և դատապարտվել պայմանական ազատազրկման՝ 8 ամիս ժամկետով։ 

Մեղավոր է ճանաչվել նաև Դաշնային կառավարության նախկին ղեկավար Բերնհարդ Բոնելին և ստացել պայմանական ազատազրկում՝ 6 ամիս ժամկետով։

Երկու ամբաստանյալների համար էլ փորձաշրջանը կլինի երեք տարի, նրանք պետք է վճարեն դատավարության ծախսերը։

Եթե ​​պատիժն ուժի մեջ մտնի, Կուրցը քրեական անցյալ կունենա։
Տնտեսական և հակակոռուպցիոն դատախազությունը Կուրցի դեմ քրեական գործ է հարուցել ավստրիական դատախազության Իբիցայի քննչական հանձնաժողովին տված կեղծ ցուցմունքների համար։