Երթն ավարտվեց. մտավորականներն այսօր կտեղեկացնեն հետագա գործողությունների մասին

Երթն ավարտվեց. մտավորականներն այսօր կտեղեկացնեն հետագա գործողությունների մասին

Պետք է շարունակել երթը մյուս դեսպանատներ։ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանատները՝ ԱՄՆ, Ֆրանսիա և կանցնենք այն միջազգային կազմակերպություններով, որոնք կոչված են զբաղվել այս հարցով, այդ թվում Անգլիայի և Չինաստանի դեսպանատներ կայցելենք։ Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց դերեսան Հրանտ Թոխատյանը։

Հիշեցնենք, որ այսօր Ազատության հրապարակից մտավորականների միաբանությունը երթ էր կազմակերպել դեպի ՌԴ դեսպանատուն։Այն գերիների և անհետ կորածների հարցի լուծման պահանջով էր։ Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, ամփոփելով երթը, ասաց, որ հետագա գործողությունների պլանի մասին  կտեղեկացնեն և առաջարկեց այսօրվա երթը ավարտել ծափերով, որպեսզի հասնի տղաներին, որտեղ էլ նրանք լինեն: