«Նիկոլ Փաշինյանը ոտքերը սրբում է Արմեն Սարգսյանի երեսին»․ Նարեկ Սամսոնյան

 «Նիկոլ Փաշինյանը ոտքերը սրբում է Արմեն Սարգսյանի երեսին»․ Նարեկ Սամսոնյան

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն ակցիա է իրականացնում Բաղրայան 26-ի դիմաց։

Նարեկ Սամսոնյանը քայլերթի ընթացքում նշում է, որ Նիկոլ Փաշինյանը կեղծել է ընտրությունները։ Նրա խոսքով՝ առաջին անգամ է, որ պետության գլուխը  անարգանքի է ենթարկվում գործադիր իշխանության կողմից․ «Անարգանքի է ենթարկում պետության գլուխը, բայց շարունակում է մնալ պետության գլուխ,շարունակում է ոտնահարել սահմանադրությունը, շարունակում է սահմանադրությունը ոտնահարող մարդկանց նկատմաբ զրո արձագանք ցույց տալ։ Այս օրով սա չէր կարող մեր աչքից վրիպել»։

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահը նշում է, որ նախագահ Արմեն Սարգսյանը պետք է հասկանա, որ չի եկել գործուղման, չի եկել հարկադիր հանգստի․ «Նա ունի հստակ պարտականություններ, որոնք պետք է իրականացնի, ուզի, թե չուզի։ Արմեն Սարգսյանը չի կատարում իր սահմանադրական պարտականությունները։ Վերջին դեպքերից հետո կարող եմ ասել, որ Արմեն Սարգսյանի վրա իր ոտքերը սրբում է նիկոլ Փաշինյանը։ Կոպիտ է հնչում, բայց դա փաստ է։ Նիկոլ Փաշինյանը ոտքերը սրբում է Արմեն Սարգսյանի երեսին»։