Ամերիկյան զինուժը կկարողանա օգտագործել Հալապագոսյան կղզիների օդանավակայանը

Ամերիկյան զինուժը կկարողանա օգտագործել Հալապագոսյան կղզիների օդանավակայանը

Էկվադորի կառավարությունը թույլատրել է ԱՄՆ-ի զինված ուժերին օգտագործել Սան-Կրիստոբալի օդանավակայանը Գալապագոսյան կղզիներում՝ օպերացիաներ իրականացնելու համար։ Այս մասին հայտնում է Telesur հեռուստաընկերությունը, վկայակոչելով էկվադորյան ռազմական նախարար Օսվալդո Հարինին։

Ամերիկյան զինվորականները հնարավորություն կունենան օգտագործելու Սան Կրիստոբալի օդանավակայանը՝ կնքված միջպետական համաձայնագրի հիման վրա, հանուն միջազգային թմրաշրջանառության դեմ պայքարի։ Դա նշանակում է, որ ամերիկյան մերձափնյա անվտանգության ուժերը կսկսեն պարեկային ծառայություն իրականացնել նաեւ Էկվադորի ափերի մոտ։