Իսկ դուք գիտեք, թե ինչու են մարդիկ սիրում դաժան վիդեոխաղեր

Իսկ դուք գիտեք, թե ինչու են մարդիկ սիրում դաժան վիդեոխաղեր

Հոգեբանները պարզել են, որ համակարգչային դաժան տեսարաններ պարունակող վիդեոխաղերը կապված են տառապանքի հանդեպ ունեցած անտարբերության հետ։ Այս մասին հայտնում է Visual Cognition հանդեսը։ Ըստ հրապարակման, մասնագետներն ուսումնասիրել են 18-19 տարեկան 85 տղաների եւ աղջիկների, որոնք մի մասը շաբաթական մինչեւ 5 ժամ հատկացնում է վիդեոխաղերին, ներառյալ նաեւ բռնության տեսարաններ պարունակողներին, իսկ մյուսում նրանց, որոնք չեն հատկացնում այդքան ժամանակ։ Արդյունքում պարզվել է, որ մարդիկ, որոնք շատ ժամանակ են հատկացնում նման խաղերին, ավելի անտարբեր են ագրեսիայի եւ բռնությունների, ինչպես նաեւ՝ մարդկային տառապանքների նկատմամբ։ Ավելին, նրանք էլ ինչ որ տեղ ավելի ագրեսիվ վարքագծի կրողներ են, քան նրանք, որոնք քիչ ժամանակ են հատկացնում տեսախաղերին։