Մունք տեմընք կենում, պա վե՞րջը...

Մունք տեմընք կենում, պա վե՞րջը...

Շրջափակման, պատերազմի, Արցախի մասին խոսում են շրջափակում, պատերազմ, Արցախ չտեսած մարդիկ։ Անգամ ազգային ժողովում պատերազմից, շրջափակումից խոսում են բանակում չծառայած, պատերազմը կինոներում տեսած պատգամավորներ։ Վերջում էլ հարց ու պատասխանը կամփոփի բանակ չգնացած գերագույն հրամանատարը։ Մի տեսակ ամոթից կուչ ես գալիս, երբ տեսնում ես, թե ովքեր են Բերձորի շրջափակման մասին խոսում, ովքեր են կառավարություն ներկայացնում։ Բայց մյուս կողմից էլ զարմանալի չէ, որ այդ կազմով ինչի մեջ ենք ընկել։ 
Էն որ հատիկը լվանալուց թեթևները ջրի երես են ելնում, իսկը այդ վիճակն է։ Ու պետք չէ այդ վիճակը տեսնելով, ձեռքերը լվանալ ու մի կողմ կանգնել։ Արցախյան առաջին պատերազմի մասնակիցները պետք է ժողովրդին հիշեցնեն, որ մենք ավելի վատ օրեր ենք տեսել։ Հիմա դժվարությունը կայանում է նրանում, որ երկու ճակատ կա մեր առաջ կանգնած՝ ներքին ու արտաքին։ Դա, իհարկե, վիճակը ծանրացնում է, որովհետև դժվար է ժողովրդին համախմբել իշխանության շուրջ, որը Հայաստանի օրակարգով չի աշխատում։ 

Թե հիմա նիկոլենք ինչ են ասում, էական չի, բայց Արցախյան առաջին պատերազմի ժամանակ մեր ղեկավարությունն այն ուժն էր, որը մոբիլիզացնում էր ժողովրդին։ Մարդիկ գիտեին, թե ինչ համար են պայքարում։ Արցախն ու Հայաստանը գիտեր՝ ինչու են քաղցած մնում, ինչու են տները մութ ու ցուրտ։ Մեր հողի համար պայքարում էինք միայն արտաքին թշնամու դեմ։ Մեր հողն էինք պաշտպանում։ Գիտեինք, թե ինչու ենք կապտած հաց ուտում, ինչու ենք մեզ զրկանքների դատապարտում։ Հիմա Արցախն ու Հայաստանը երբ ուզում են մի քիչ հեռու նայեն, Ադրբեջանի  պոստեր են  տեսնում։ Իշխանությունն էլ պայծառ ապագայի լուսային կեղծ  խոստումներով կուրացնում է մարդկանց։ Հայաստանի իշխանությունն ու ժողովուրդը տարբեր բևեռներում են կանգնած։ Իշխանությունը հանձնում է ժողովրդի ունեցվածքը։ Արցախի, Հայաստանի հետ վարվում է այնպես, ինչպես Ալիևն է թելադրում։  Արցախից նույն բանն ենք լսում․  

Մունք տեմընք կենում, պա վե՞րջը...