Ռուս ֆուտբոլիստների տեղափոխող օդանավը վայրէջք է կատարել սխալ քաղաքում

Ռուս ֆուտբոլիստների տեղափոխող օդանավը վայրէջք է կատարել սխալ քաղաքում

Ռուսական «Ուֆա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներին տեղափոխող օդանավը Իսպանիայում վայրէջք է կատարել սխալ քաղաքում։ Այս մասին հայտնում է թիմի թվիթերյան պաշտոնական էջը։ Օդանավը պետք է մեկներ Բարսելոնա, սակայն վայրէջք է կատարել Ալիկանտեում, որը 524 կմ հեռու է Կատալոնիայի մայրաքաղաքից։

Ակումբի մարզիկները հայտարարել են, որ ներկայումս իրենք սպասում են, որ օդանավը վառելիք լիցքավորի եւ շարունակեն ճանապարհը։

Հիշեցնենք, որ «Ուֆան» մարզական հավաք է անցկացնում իսպանական Բենիդորմում։ Այնտեղ էլ թիմը երեք ստուգողական հանդիպում կանցկացնի։