Արտակարգ պատահար Բաքվի մետրոյում․ գնացքները կանգ են առել թունելում

Արտակարգ պատահար Բաքվի մետրոյում․ գնացքները կանգ են առել թունելում

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Բաքվի մետրոյում։ Էներգամատակարարման հետ ի հայտ եկած խնդիրների պատճառով գնացքները կանգ են առել թունելներում։ Էներգամատակարարման խափանումն էլ առաջացել է լարման կտրուկ անկումից։ Խնդիրը նկատվել է մի քանի կայարաններում։ Ըստ շրջանառվող լուրերի, իրականացվել է ուղեւորների տարհանում։