Հանրապետական ծննդատանը երեխային կորցրած Հայկուհի Խաչատրյանը դատախազության առջև հացադուլ է հայտարարել

2019-ին Հանրապետական ծննդատանը ծննդաբերած Հայկուհի Խաչատրյանը, որի երրորդ երեխան մահացած է ծնվել, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի մայրեր, ես գտնվում եմ գլխավոր դատախազության շենքի մոտ և հայտարարում եմ հացադուլ։
Ասում են դիմում գրի գնա, որ հերթական անգամ մերժեն ։ Գործը կարճելու որոշում է կայացվել, իսկ մեր նոր գլխավոր դատախազի մոտ մտնելն արգելվում է Ասում են վայ ո՞նց կլինի գլխավոր դատախազը իջնի՞ Ձեզ մոտ։ Նրան նույնիսկ տեղյակ չեն պահում։ Եթե խլվել է երեխաս, պարտակվել է քրեական գործը, ապա ես այլևս կորցնելու ոչինչ չունեմ ։
Իմ ողջ երեխային համարում են մահացած , ինձ էլ ողջ ողջ թաղելու են ։
2 օրից երախաս կլինի 3 տարեկան ։
Ովքեր ցանկանում են ինձ հրաժեշտ տալ կարող են գալ գլխավոր դատախազություն ։
Ոչ մի բան էլ չի փոխվել, ամեն ինչ ավելի վատ է»։
Հիշեցնենք, որ Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ հղիությունն ընթացել է առանց բարդությունների, բայց առայսօր չի հասկանում, թե ինչու երեխան մահացած ծնվեց, և ինչու այդպես էլ չկարողացավ տեսնել երեխայի մարմինը: Հանրապետական ծննդատանը նորածնի մահվան դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել :
Կարծիքներ