Հայաստանը դատի՞ կտա Ռուսաստանին չմատակարարված սպառազինության համար

Հայաստանը դատի՞ կտա Ռուսաստանին չմատակարարված սպառազինության համար

Ռուսաստանը վճարված գումարի դիմաց Հայաստանին որևէ սպառազինություն դեռ չի մատակարարել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը։ Լրագրողները, նշենք, փոխնախարարից հետաքրքրվում էին, թե արդյոք Ռուսաստանը վճարված գումարի դիմաց Հայաստանի սպառազինություն մատակարարել է ու արդյոք քննարկվում է միջազգային հարթակներում Ռուսաստանին դրա համար դատի տալու հարցը։ 

«Գիտեմ, որ այս պահի դրությամբ մատակարարում չի եղել։ Կարծում եմ, որ հերթը դրան չի հասնի և գործընկերային մթնոլորտում հարցը կլուծվի»,- ասաց Սարգսյանը։