Փողոցային ծեծկռտուքի ժամանակ սպանվել է 16-ամյա ֆուտբոլիստ՝ Դուբլինում

Փողոցային ծեծկռտուքի ժամանակ սպանվել է 16-ամյա ֆուտբոլիստ՝ Դուբլինում

Իռլանդացի 16-ամյա ֆուտբոլիստ Ջոշ Դաննը սպանվել է Դուբլինում տեղի ունեցած փողոցային ծեծկռտուքի ժամանակ։ Այս մասին հայտնում է The Irish Sun պարբերականը։ Ծեծկռտուքը տեղի է ունեցել երկու խմբերի միջեւ։

Դաննը մահացել է հիվանդանոցում, ստացած վնասվածքներից։ Հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով։ Դաննը հանդես էր գալիս իռլանդական «Բոհեմիանա» ակադեմիայի թիմի կազմում։