Ադրբեջանում կորոնավիրուսից եւս մեկ բժիշկ է մահացել

Ադրբեջանում կորոնավիրուսից եւս մեկ բժիշկ է մահացել

Ադրբեջանում կորոնավիրուսից մահացել է եւս մեկ բժիշկ։ Վերջինս կին է, նեւրապաթոլոգ, աշխատել է Գյանջայի հիվանդանոցներից մեկում։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հուլիսի 13-ի դրությամբ, կազմել է 24 570 մարդ։ Առողջացածների թիվը կազմում է 15 640 մարդ։ Մահացությունների ընդհանուր թիվը կազմում է 313 մարդ։ Ավելի քան 8,6 հազար մարդ ստանում է ստացիոնար բուժում։