Որևէ մեկը իրավունք չունի դասախոսի հետ նման կերպ խոսելու, սուրճ խմող անվանելու

Որևէ մեկը իրավունք չունի դասախոսի հետ նման կերպ խոսելու, սուրճ խմող անվանելու

ԵՊՀ սև շենքի դահլիճում Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատ Գեղամ Գևորգյանի հետ հանդիպման ժամանակ օրեր շարունակ բողոքի ակցիա իրականացնող ուսանողներից Գևորգ Գյուլումյանը հարց տվեց Գևորգյանին՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի միջև տեղի ունեցած հանդիպման և մասնավորապես նախարար Արայիկ Հարությունյանի պահվածքի վերաբերյալ։

«Ուզում եմ Ձեր տեսակետը լսել Ձեր կոլեկտիվի անդամների՝ դասախոսների և նախարարի հանդիպման վերաբերյալ։ Նախարարը պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ խոսեց շատ հեգնական տոնով։Սա միայն իմ կարծիքը չէ, ես հայտնում եմ գոնե բանասիրության ֆակուլտետի ճնշող մեծամասնության կարծիքը։Նամակում էլ Ձեզ խնդրել էին, որ ԵՊՀ-ն պաշտոնական արաձագանք տա, որովհետև այդ մարդիկ, ինչքան էլ ոմանք այլ կերպ կարծեն, պատահական մարդիկ չեն, նրանք մեր ազգային դիմագիծը մեզ փոխանցող մարդիկ են։ Մենք գտնում ենք, որ այս երկրում որևէ մեկը նրանց հետ իրավունք չունի նման կերպ խոսելու, սուրճ խմող անվանելու»,-նշեց Գյուլումյանը։