Ղարաբաղցիներին փոխարինում են իջևանցիները

Ղարաբաղցիներին փոխարինում են իջևանցիները

Իջեւանցի Գոռ Ղալումյանը՝ մի շարք աղմկահարույց պատմություններից հայտնի Ղեւոնդ Ղալումյանի որդին, նշանակվել է ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ։ Ղեւոնդ Ղալումյանը Տավուշի նախկին մարզպետ, քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանի հորեղբոր որդին է, ոստիկանության նախկին աշխատակից։

Նա ժամանակին զբաղվել է բենզինի բիզնեսով, շինարարական եւ այլ ընկերություններ ունի, Կիրովի այգու վարձակալներից է։ Ղալումյանները տարբեր ընկերություններ եւ ընկերություններում մասնաբաժիններ ունեն՝ «Ինտերկաբել», «Երեւան կաբել», «Յուգաս»․ «Էսդիսիսի», «Սատուրն» եւ այլն։

Առնվազն տարօրինակ է, որ ՊԵԿ-ում նման պատասխանատու պաշտոն է վստահվում բիզնես հետաքրքրություններ ունեցող եւ տարբեր մութ պատմությունների մեջ ներգրավված անձին։