Էլ գող փիսո, էլ քաչալ շուն․․․

Էլ գող փիսո, էլ քաչալ շուն․․․
Էլ գող փիսո, էլ քաչալ շուն․․․

46 համարի երթուղային գլխին գալովի է։ Երևի հիշում եք, որ նույն երթուղին սպասարկող  տաքսիներից  մեկում ուղևորուհին վարորդից պահանջել էր չծխել, վարորդը կանգնեցրել էր մեքենան։ Ուղևորը միջադեպի տեսանյութը հրապարակել էր համացանցում, ինչից հետո վարորդն ազատվել էր աշխատանքից: Հիմա էլ նույն երթուղային տաքսիներից մեկում փիսոյի համար է կռիվը։ Ահա թե ինչ է գրում ֆեյսբուքյան օգտատերը, նա հրապարակել է նաև տեսանյութ․

Susanna Poghosyan
Այս անգամ էլ կատու՝ 46 համարի երթուղայինի մեջ։ Վարորդն էլ հրաժարվում է իջեցնել` պատճառաբանելով, որ ալերգիա ունի։
Նիհար ու վախեցած կատուն իջեցրել գլուխը աղմուլից։

 

Հետաքրքիր է, այս վարորդի՞ն էլ կազատեն աշխատանքից։ Սա հումոր չէ, վերջին շրջանում  անհանդուրժողականությունն այնքան է մեծացել, որ ով ում ուզում է՝ իր ճղճղոցով գործից հանել է տալիս։ Օգտատերերեց մեկի հումորի մեջ ճշմարտություն կա՝

Խեղճ կատու, էս ու՞ր ես ընկել։ Նիհար ու վախեցած կատուն կուչ էր եկել մի անկյունում։ Նկարը՝ սլայդում։