Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել զրահապատ ապակու հետեւից

Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել զրահապատ ապակու հետեւից

Նոյեմբերի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու-Յորքում մասնակցել է Վետերանների օրվան նվիրված միջոցառմանը։ Ըստ Sondakika.com-ի փոխանցման՝ ուշագրավ է եղել այն, որ այդ միջոցառմանը նա ելույթ է ունեցել զրահապատ ապակու հետեւից։ Ելույթում նա գովեստի խոսքերով դիմել է հատկապես Երկրորդ աշխարհամարտի վետերաններին, բարձր գնահատելով նրանց սխրագործությունները։ Նշենք, որ Դոնալդ Թրամփն այդ միջոցառմանը մասնակցած առաջին ԱՄՆ նախագահն է։