ԱՄՆ-ն նոր սանկցիաներ է կիրառել ընդդեմ Ռուսաստանի

ԱՄՆ-ն նոր սանկցիաներ է կիրառել ընդդեմ Ռուսաստանի

Միացյալ Նահանգները նոր սանկցիաներ է սահմանել ընդդեմ Ռուսասանի՝ Ալեքսեյ Նավալնու շուրջ ստեղծված իրադրությամբ պայմանավորված։ ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը անհատական սանկցիաներ է սահմանել ՌԴ յոթ բարձրաստիճան պաշտոնյայի հանդեպ։ Միաժամանակ նաեւ ամերիկյան վարչակազմը խստացրել է սահմանափակումները 14 կառույցների հանդեպ, որոնցից ինը հանդիսանում են ռուսական, երեքը գերմանական, մեկը՝ շվեյցարական եւ մեկն էլ պետական հետազոտական ինստիտուտ է։