Ձախողված ծրագրի պատճառով հարյուրավոր կանանց առողջության է վնաս հասցվել, ո՞ւր են գնացել այդ գումարները

Ձախողված ծրագրի պատճառով հարյուրավոր կանանց առողջության է վնաս հասցվել, ո՞ւր են գնացել  այդ գումարները

2010 թվականից Հայաստանում արգանդի պարանոցի քաղցկեղի դեպքերը զգալի աճել են, այսօր «Հենարան» մամուլի ակումբում տեղի ուենցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ծնող լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը:

Ըստ նրա՝ 2010 թվականից առաջ եղած տվյալների համեմատ՝ թվերն ավելացել են մոտ 30 տոկոսով:

«Արգանդի պարանոցի քաղցկեղի ձախողված սքրինինգային ծրագրի պատճառով հայուրավոր կանանց առողջության է վնաս հասցվել: Ուր են գնացել և ինչի վրա է ծախսվել այս նպատակով առանձնացված ֆինանսական միջոցները»,-նշեց նա