Այսօրվանից Բուլղարիան հրաժարվում է ռուսական նավթից
Մարտի 1-ից ռուսական նավթի մատակարարումից հրաժարվեց Բուլղարիան՝ ԵՄ վերջին երկիրը, որը շարունակում էր ՌԴ-ից ծովով բարելներ ստանալ այն բանից հետո, երբ անցած տարի էմբարգո սահմանվեց, գրում է Novinite-ն։
Թեև Բրյուսելը Բուլղարիային ինդուլգենցիա շնորհեց և թույլ տվեց նրան շարունակել գնումները Ռուսաստանի Դաշնությունից մինչև 2024 թվականի վերջը, երկրի իշխանությունները որոշեցին ժամանակից շուտ միանալ նավթի էմբարգոյին:
Բուլղարիայի խորհրդարանը համապատասխան որոշումը բացատրել է «շարունակվող աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին Ռուսաստանի ուղղակի ֆինանսավորումը» դադարեցնելու անհրաժեշտությամբ։
2023 թվականի վերջին Բուլղարիան Ռուսաստանից օրական գնում էր մինչև 200 հազար բարել նավթ։
Կարծիքներ