Շուրջ 750 քաղաքացի կդառնա գործազուրկ․Նարեկ Մանթաշյան

Շուրջ 750 քաղաքացի կդառնա գործազուրկ․Նարեկ Մանթաշյան
Նարեկ Մանթաշյան

ՀՀ գյուղատնտեսության նախարարի նախկին օգնական Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում ասված է.

«Շուրջ 750 քաղաքացի կդառնա գործազուրկ

Կառավարությունը ՀՀ ֆինանսների նախարարության առաջարկով շրջանառության է դրել նախագիծ ըստ, որի գրավատների պետական տուրքը 100,000 դրամից դառնում է 6,000,000 դրամ։ Որպես տնտեսագետ փորձեցի վերլուծել գրավատների գործունեությանը և զրուցեցի դրանց սեփականատերերից մի քանիսի հետ։ Այժմ եկեք հաշվարկենք գրավատների գործունեությունը։ ՀՀ ում գործում է շուրջ 180 գրավատուն, քանի որ գրավատների համար կապիտալի չափ նախատեսված չէ, իսկ վարկային կազմակերպությունների համար նվազագույն վարկային պորտֆել նախատեսված է 100,000,000 դրամ, ապա հաշվարկը վերցնենք 100,000,000 դրամ։ գրավատների միջին ամսական տոկոսը 3 տոկոս է։ այսինքն իդեալական պայմաններում երբ հաշվի առնենք, որ առաջարկվող պորտֆելն ամբողջությամբ բաշխված է, ապա գրավատունը ամսական ունենում է 3,000,000 դրամ մուտք։

Որից ծախսերն են

1, Աշխատավարձ նվազագույնը 4 աշխատողի /տնօրեն, գնահատող, գանձապահ, պահակ/ միասին վերցված մոտ 1,200,000 դրամ ներառյալ հարկեր

2, Գործունեության տարածքի վարձակալություն՝ 300,000 դրամ

3, Կոմունալ վճարներ՝ 100,000 դրամ

4, Ոստիկանության պահպանության գումար՝ 50,000 դրամ

5, Դրամի տարեկան արժեզրկում միջինը 6 տոկոս ամսական 0,5 տոկոս՝ 500,000 դրամ

6, Հարկեր՝ 150,000 դրամ

7, Այլ ծախսեր՝ 50,000 դրամ 

Ընդամենը՝ 2,350,000, ստացվում է որ գրավատները ունենում են մոտավորապես 600,000-700,000 դրամ եկամուտ, եթե ընդունվի այս նախագիծը, ապա ամսական կտրվածքով կավելանա նաև 500,000 դրամ պետ տուրք։

Ստացվում է, սեփականատերը 100,000,000 դրամ գումար է ներդնում ամսական 150,000 դրամ վաստակելու համար, որը աբսուրդի ժանրից է, քանի որ բանկերում ավանդների տոկոսը մոտավոր 6 տոկոս է, հետևաբար նոր պայմաններում սեփականատերերը ստիպված կլինեն իրենց բիզնեսը փակել գումարները ավանդադրելով բանկերում։ 
և կրկին կտուժեն միայն շարքային քաղաքացիները 4 հոգով 180 գրավատուն այսինքն 720 քաղաքացի կմնա գործազուրկ»։