Կանադայի վարչապետն արդարացրել է հնդկացիական առաջնորդին

Կանադայի վարչապետն արդարացրել է հնդկացիական առաջնորդին

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հետմահու արդարացրել է կրի հնդկացիական ցեղի առաջնորդին, որը դատապարտվել էր դեռ 1885 թվականին։ Այս մասին հայտնում է CBC News-ը։

Կրի հնդկացիական ցեղի առաջնորդ Պաունդմեյքերը դատապարտված է եղել 1885 թվականին պետական դավաճանության համար՝ հնդկացիական ապստամբությանը մասնակցելու համար։ 1886-ին ազատ է արձակվել թոքերի հիվանդության պատճառով, սակայն նույն թվականին էլ մահացել է։ Արդարացման հրամանագրում Թրյուդոն գրել է, որ այդ դեպքերից 134 տարի անց պարզվել է ողջ ճշմարտությունը եւ հիմա անվիճելի է, որ նա արել է ամեն բան անիմաստ մահեր թույլ չտալու համար։

Բացի արդարացումից, Թրյուդոն նաեւ սրբազան ծխախոտ է դրել մահացած առաջնորդի գերեզմանին ու հայտարարել, որ պետք է շարժվել առաջ։