Լրտես, թե գիտության Ռոբին Հուդ

Լրտես, թե գիտության Ռոբին Հուդ

Այս ինտերնետ պրակտիկային հետապնդում են ամերիկյան արդարադատության նախարարությունը, մի շարք խոշոր հրատարակիչների հետ՝ բավական զորեղ իրավաբանական մկաններով։ Սակայն արդյոք նա ռուս լրտես է թե պարզապես նրան զրպրատում են, եւ խոսքն ընդամենը մի մարդու մասին է, որ պայքարում է հանուն հետազոտությունների ազատության։

Շվեդական Dagens Nyheter պարբերականը զրուցել է Ալեքսանդր Էլբակյանի հետ, ով հեղինակն է Sci-Hub ցանցահենային գրադարանի։ Պարբերականը նշում է, որ շվեդական շատ համալսարանների ինֆորմացիոն բազաները կոտրվել են Sci-Hub գրադարանի գործունեությամբ պայմանավորված։ Իսկ գրադարանը ստեղծել է ղազախստանցի ծրագրավորող Ալեքսանդր Էլբակյանը, ում նաեւ անվանում են գիտության Էդվարդ Սնոուդեն կամ գիտության Ռոբին Հուդ։

Խոշոր հրտարակչությունները, որոնք հրապարակում են գիտական հանդեսներ եւ աշխատություններ, արդեն շատ տարիներ են հետապնդում նրան, մեղադրելով հեղինակային իրավունքների խախտման մեջ։ Չէ որ Ալեքսանդրան օգնում է մարդկանց նրանց հրատարակություններն ընթերցել անվճար, շրջանցելով բաժանորդագրությունը։ Նյու-Յորքի դատարանը դեռ 2017-ի ամռանն է որոշում կայացրել, որ նա 15 միլիոն դոլար պետք է վճարի Elsevier հրատարակչատանը, որը աշխարհում գիտական նյութեր հրատարակող խոշորագույն հրատարակչություններից է։ Սակայն հրատարակչությունը դեռ ոչ մի դոլար չի ստացել, քանի որ, նախ՝ էլբալյանը դատին ներկա չի եղել եւ բացի այդ, նա չունի որեւէ սեփականություն ԱՄՆ-ում, որը հնարավոր լիներ բռնագանձել։

Նրա բնակության վայրն անհայտ է, իսկ հարցազրույցներ տալիս է միայն կոդվավորված «զրուցարանի» միջոցով։ «Նախընտրում եմ վարել ոչ հանրային կյանք, որպեսզի հնարավորություն չտամ հրատարակչատներին հարձակվել ինձ վրա։ Տեղը, որտեղ ես այժմ գտնվում եմ, ոչնչով արտառոց չէ։ Ես պարզապես չեմ ուզում հարձակումների թիրախ դառնալ»,- գրում է Ալեքսանդր Էլբակյանը։ Նա հետեւում է բոլոր հրտարակչություններին, որոնք իրեն դատի են տվել կամ փորձում են դատի տալ։ Հայտնի է, որ նույնիսկ ամերիկյան արդարադատության նախարարությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու համար նրա եւ ռուսական հետախուզության միջեւ եղած հնարավոր կապը։ «Ինձ այս ամենը դուր է գալիս, սակայն վախենում եմ արդյոք, երեւի դեռ ոչ,- գրում է նա։- Դեռեւս ոչ մի նշանակալի բան տեղի չի ունենում։ Sci-Hub-ը ռուսալեզու նախագիծ է եւ դա է ԱՄՆ համար կասկածելի տվում։

Ես զարմացած չեմ, որ նրանք սկսել են քննություն այս առնչությամբ։ Ես դրան սպասում էի դեռ մի քանի տարի առաջ»։ Շվեդական պարբերականի հարցին, թե արդյոք Sci-Hub-ի եւ ռուսական պետության միջեւ կապ կա, նա պատասխանել է, որ ուղղակի որեւէ կապի մասին իրեն հայտնի չէ։ Գրադարանն ունի ավելի քան 79 միլիոն գիտկան տեքստեր, որոնցից յուրաքանչյուրը պոտենցիալ կերպով կարող է հանդիսանալ հեղինակային իրավունքի խախտում։ Ալեքսանդրան դա գիտի, սակայն հետազոտությունների հանդեպ ազատ հասանելիությունը շատ ավելի կարեւոր է, քանի որ օգնում է ավելի արագ կատարել նոր հայտնագործություններ եւ խթանել այդ պրոցեսը։