Արարատ 2-ի մի շարք ֆուտբոլիստներ հեռացել են ակումբից

Արարատ 2-ի մի շարք ֆուտբոլիստներ հեռացել են ակումբից

«Արարատը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը «Արարատ-2»-ի մի շարք ֆուտբոլիստների հետ: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Թիմից հեռացել են ՝ Սուրեն Հովհաննիսյանը, Տաճատ Ներսիսյանը, Ալեքս Մանուչարյանը, Աղավարդ Պետրոսյանը, Նարեկ Պապոյանը, Գևորգ Հովհաննիսյանը և Էրիկ Քոթանջյանը։

Ակումբը շնորհակալություն և հաջողություն է մաղթել ֆուտբոլիստներին իրենց հետագա կարիերայում: