Անցած տարի շատ մարդ կար, հիմա ո՛չ էդքան մարդ կա, ո՛չ տրամադրություն. Մարուքյան

Անցած տարի շատ մարդ կար, հիմա ո՛չ էդքան մարդ կա, ո՛չ տրամադրություն. Մարուքյան

Այն մարտահրավերը, որը մեզ նետվեց 2020 թվականին, ցույց տվեց, որ մենք հաղթանակը չենք կապիտալիզացրել։ Այս մասին քիչ առաջ «Հաղթանակի» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Պարզ է, որ այս օրը մեզ համար արդեն շատ տխուր օր է դարձել։ Անցած տարի, երբ այստեղ էինք, մարդիկ ուղղակի իրար հրում էին, քանի որ շատ մարդ կար, հիմա արդեն ո՛չ էդքան մարդ կա, ո՛չ տրամադրություն, ո՛չ այդքան հպարտություն, կոտրված ենք բոլորս ու այդ իմաստով մենք պիտի ոտքի կանգնենք, որովհետև ինչ եղել է, կարելի է ասել, 1-1 է, 1-0 էր, դարձել է 1-1։ Հիմա կարող ենք այնպես անել, որ էդ 1-1-ը դառնա, 1-2, 1-3՝ հօգուտ մեզ։ Դա կլինի, եթե մենք կարողանանք ուժեղ պետություն կառուցել, իսկ մենք դա կարող ենք, մենք 10 միլիոնանոց ազգ ենք»,- ասաց Մարուքյանը։