Հակառուսական սանկցիաները կարող են խստացվել․ Մարկո Ռուբիո

ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ առաջիկայում հակառուսական սանկցիաները Կոնգրեսի կողմից կարող են խստացվել, եթե ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում դրական տեղաշարժ չլինի։ Այս կապակցությամբ, ըստ Ռուբիոյի, ամերիկյան գործող վարչակազմը նախազգուշացրել է արդեն ՌԴ-ին։ Այս մասին հայտնում է CBS News-ը։
Ի պատասխան այն հարցին, թե հնարավոր է արդյոք խստացվել ՌԴ դեմ սահմանափակումները, որի հետ կապված Կոնգրեսն արդեն օրինագծի վրա է աշխատում, ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է․ «Մենք խնդրել ենք Կոնգրեսին մեզ մի փոքր ժամանակ տալ, որպեսզի տեսնենք, թե կկարողանանք արդյոք ինչ որ դրական տեղաշարժ ունենալ Ուկրաինայի հարցով մեր բանակցություններում։ Սակայն մենք նաեւ շատ հստակ ենք խոսել ռուսական կողմի հետ, որ Կոնգրեսում որոշակի քայլեր կատարվում են»։ Ռուբիոն մանրամասնել է, որ երկու ամիս շարունակ ամերիկյան կողմը ռուսական կողմին հայտնել է, որ սանկցիաների խստացում կարող է լինել, եթե ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում դրական տեղաշարժ չլինի։
Կարծիքներ