Հայտնի է դարձել աշխարհահռչակ ռեժիսորի մահվան պատճառը 

Հայտնի է դարձել աշխարհահռչակ ռեժիսորի մահվան պատճառը 

Ինչպես հայտնի է, դեռ այս տարվա հունվարին 78 տարեկան հասակում մահացել է հայտնի ռեժիսոր եւ սցենարիստ Դեւիդ Լինչը։ TMZ-ն, վկայակոչելով ռեժիսորի բժշկական փաստաթղթերը, նշել է, որ մահվան պատճառը եղել է պատճառը սրտի կանգը, որն առաջացել է թոքերի խրոնիկ օբստրուկտիվ հիվանդության հետեւանքով։ Էական ազդեցություն է ունեցել նաեւ այն, որ Լինչի մոտ եղել է ջրազրկում։ Նշվում է նաեւ, որ ռեժիսորին դիակիզել են, իսկ աճյունը ամփոփել Hollywood Forever գերեզմանոցում։

Դեւիդ Լինչը հայտնի է դարձել իր «Թվին Փիքս» միստիկ սերիալով եւ այլ աշխատանքներով։ Իր կարիերայի ընթացքում նկարահանել է թվով տասը լիամետրաժ կինոնկարներ, ինչպիսիք են՝ «Մարդ Փիղը», «Կապույտ թավիշ», «Սրտով վայրենիները», որոնք դարձել են համաշխարհային կինոյի դասական գործեր։ Լինչը արժանացել է «Օսկար» մրցանակի՝ կինոարվեստում նշանակալի ներդրում ունենալու համար։ Նաեւ հանդիսանում է «Ոսկե արմավենու ճյուղ», «Ոսկե առյուծ» հեղինակավոր մրցանակների դափնեկիր։