Փաշինյանը արձագանքեց Սերժ Սարգսյանին

Փաշինյանը արձագանքեց Սերժ Սարգսյանին

Բոլոր այն մարդիկ ովքեր պահանջել են իմ հրաժարականը, թող նրանք ասեն` դրանով ինչի՞ են հասել։ Այս մասին օրերս դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել էր ՀՀ երրորդ նախագահ  Սերժ Սարգսյանը։

«Ես հանգիստ կարող էի գնալ մեր տուն, չշարունակել պաշտոնավարել։ Իմ որոշումը նրա համար էր, որ էս արհավիրքը հեռացնեմ հայ ժողովրդից, տեսնումէի, որ մոտենում է»,- պնդել էր Սերժ Սարգսյանը։

Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում անդրադարձավ Սերժ Սարգսյանի պտքին։

«Սերժ Սարգսյանի խոսքերի կոնտեքստից զգացվում է, որ խոսքը ԼՂ խնդրի շուրջ առաջացող բարդությունների մասին է։Այն ժամանակ, երբ նա կայացրել է որոշում՝ վերստին առաջադրվել վարչապետի թեկնածու, այդ պահին, ըստ նրա, ինքն իմացել է վերահաս արհավիրքի մասին ։ Հետևաբար, սա մի հայտարարություն է, որ ոչ միայն վերահաստատում է 2018թ. դրությամբ ԼՂ հարցի բանակցային գործընթացի վերաբերյալ մեր գնահատականները, այլև նոր նյուանս է ավելացնում և վերահաստատում, ուժեղացնում գնահատականները։Սա զրոյացնում է նրանց հայտարարությունները, թե իրենք դիվանագիտական հաղթանակների իրավիճակում են եղել 2017-18թվականներին։ Դիվանագիտական հաղթանակների վիճակում գտնվելը չի նշանակում երկիրը հասցրած լինել վերահաս արհավիրքի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։