Մեգան Մարքլը հայտարարել է, որ երեխա է կորցրել

Մեգան Մարքլը հայտարարել է, որ երեխա է կորցրել

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը հայտարարել է, որ երեխա է կորցրել։

Այս մասին գրում է The New York Times պարբերականը։

Ըստ հրապարակման, դա տեղի է ունեցել այս տարվա հուլիսին։ Մեգանը բավական մանրակրկիտ կերպով ներկայացրել է այն առավոտը, երբ տեղի է ունեցել վիժումը։ Նա ամփոփել է իր նկարագրությունը հետեւյալ խոսքերով՝ «Ես առաջնեկիս էի բռնել եւ զգում էի, որ կորցնում եմ երկրորդ երեխայիս»։ Մարքլը այնուհետեւ պատմել է, որ հետո նա և արքայազն Հարրին գնացել են հիվանդանոց:

Մեգանը իր հոդվածը վերնագրել է «Մենք կիսում ենք կորուստները» և հորդորում ավելի հաճախ հարցնել շրջապատի մարդկանց՝ «Քո մոտ ամեն ինչ կարգին է»։ Դքսուհու կարծիքով, ընթացիկ տարին բոլորի համար է եղել կորուստների տարի։