Մեսսին անկեղծացել է, թե որ հանդիպումն էր ամենաբարդը Աշխարհի առաջնությունում իր ու Արգենտինայի համար

Մեսսին անկեղծացել է, թե որ հանդիպումն էր ամենաբարդը Աշխարհի առաջնությունում իր ու Արգենտինայի համար

Պատասխանելով Urbana Play-ի լրագրողի հարցերին՝ ֆրանսիական ՊՍԺ-ի ու Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեո Մեսսին հերթական անգամ անդրադարձել է Աշխարհի վերջին առաջնությանը, որում չեմպիոն հռչակվեց հենց Արգենտինան։

Հարցին, թե ո՞րն էր ամենաբարդ հանդիպումը Արգենտինայի ու իր համար աշխարհի վերջին առաջնությունում, Մեսսին արձագանքել է․ «Իմ կարծիքով ամենաբարդ հանդիպումը խմբային փուլի երկրորդ խաղն էր, որում մենք մրցում էինք Մեքսիկայի հավաքականի դեմ։ Առաջին խաղում մենք անսպասելի պարտություն էինք կրել ու կարելի է ասել, որ առհասարակ խմբից դուրս գալու կամ չգալու հարցը հենց երկրորդ խաղից էր կախված։ Եթե չհաղթեինք, հավանականությունը մեծ էր, որ խմբից դուրս չենք գա, բայց մենք դա արեցինք, մենք կարողացանք հաղթել։ Չնայած հաղթանակին, ես կարծում եմ, որ այս առաջնությունում մեր ունեցած վատագույն խաղը հենց Մեքսիկայի ընտրանու դեմ հանդիպումն էր»։