Պարգևներ գյումրեցի մարզիկներին և նրանց մարզիչներին

Պարգևներ գյումրեցի մարզիկներին և նրանց մարզիչներին

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է մարզաշխարհի ներկայացուցիչներին: 2022 թվականի ընթացքում աշխարհի, Եվրոպայի և միջազգային տարբեր մրցաշարերում աչքի ընկած և մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մարզիկ-մարզիչներ (28 մարզիկ և 23 մարզիչ) արժանացել են դրամական պարգևների:  
Հանդիպման սկզբում ներկաներին ողջունել ու շնորհավորանքի իր խոսքն է հղել Գյումրու համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, ապա խոսել գյումրեցի մարզիկների գրանցած հաջողությունների, արդյունքների և սպասելիքների մասին։ Վ․Սամսանյանն իր խոսքում ընդգծել է, որ հնարավորության սահմաններում ամեն ինչ անելու են սպորտային ոլորտը ավելի զարգացնելու համար։ Իր խոսքում Վարդգես Սամսոնյանը խոսել է նաև սպորտի թանգարան ունենալու ծրագրի մասին։

Մարզիկների գրանցած հաջողությունների և արդյունքների մասին խոսել ու շնորհավորանքի իրենց խոսքն են հղել Գյումրու համայնքապետարանի և մարզպետարանի սպորտի բաժնի պատասխանատուները: 

Հանդիպման ընթացքում պատվոգրերի են արժանացել նաև տարվա լավագույն մարզական հաստատություններ ճանաչված Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցը, Գյումրու Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջը, Գյումրու մարզական բարձրագույն վարպետության մարզադպրոցը, Գյումրու հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցը, ԿԳՄՍ Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոց ՊՈԱԿ-ը։

Մարզիկների և մարզիչների պարգևատրման համար Գյումրի համայնքի ավագանու որոշմամբ հատկացվել էր մոտ 15 մլն դրամ։

Գյումրու համայնքապետարան