Ճապոնիան փակում է իր սահմանները մի շարք երկրների քաղաքացիների համար

Ճապոնիան փակում է իր սահմանները մի շարք երկրների քաղաքացիների համար

Ճապոնիայի կառավարությունը, կորոնավիրուսի համավարակի տարածման դեմ պայքարի շրջանակներում, որոշում է կայացրել մի շարք արտասահմանյան երկրների քաղաքացիների համար փակել երկրի սահմանները։ Այս մասին հայտնում է «Կյոդո» լրատվական գործակալությունը։

Նշված երկրներն են՝ Միացյալ Նահանգները, Չինաստանը, Հարավային Կորեան, գրեթե բոլոր եվրոպական երկրները, ներառյալ նաեւ Մեծ Բրիտանիան։ NHK-ի փոխանցման համաձայն, վերջին մեկ օրվա ընթացքում վարակակիրների թիվը ավելացել է 169-ով, կազմելով 1893։