Աստղագուշակ նոյեմբերի 23-ի համար

Աստղագուշակ նոյեմբերի 23-ի համար

Խոյ․ Այսօր աչքի կընկնեք գործնական ակտիվությամբ։ Հատկապես նկատելի կլինի ձեր կենտրոնացվածությունն ու ուշադրությունը։ Օրը հաջող կդասավորվի կուտակված հարցերը մի հարվածով լուծելու համար։ Վերջապես կավարտեք այն գործերը, որոնք ձեզ համար դարձել էին անտանելի, իրենց տեւականության ու ձանտրալիության պատճառով։

Ցուլ․ Օրը կլինի արգասաբեր։ Սկսվում է ակտիվ ստեղծագործական փուլը ձեր կյանքում։ Նոր գաղափարների պակաս պարզապես չեք զգա։ Հարմար օր է նաեւ սիրելիի հետ հանդիպելու, տարատեսակ հարցեր քննարկելու եւ պարզապես ժամանակ անցկացնելու համար։

Երկվորյակներ․ Աստղերն այսօր հուշում են ձեզ եւս մեկ անգամ հավաստիանալ, որ սկսած գործերը ավարտին եք հասցրել ամբողջովին եւ կիսատ պռատ թողած գործեր չկան։ Շատ կարեւոր է, որպեսզի այն ինչ անում եք, լինի ճիշտ կազմակերպված ու անթերի ձեւակերպված իրավական տեսակետից։ Այսօր կարիք կա, որպեսզի ինքներդ ձեր հանդեպ տրամադրվեք ինքնաքննադատաբար։

Խեցգետին․ Ունեք հնարավորություն նոր ծանոթություններ հաստատելու համար, որը ժամանակի ընթացքում կարող է իրական սիրո վերաճել։ Հենց դրա համար եթե միայնակ եք, ապա ճիշտ ժամանակն է հետեւել աստղերի հուշումներին։ Մի վարանեք, արեք առաջին քայլը։ Աստղերն այսօր սիրային հարցերում ձեր կողմից են։

Առյուծ․ Այսօր ամեն բան կախված կլինի ձեր ցանկություններից։ Փորձեք խուսափել մարդաշատ վայրերից, քանի որ հնարավոր են ոչ այնքան հաճելի հանդիպումներ ու ակնհայտորեն տհաճ անակնկալներ։ Հատկապես զգույշ եղեք գումարային հարցերում․ հնարավոր է գրպանահատության զոհ դառնաք։

Կույս․ Օրը հարմար է շփումների համար։ Կարող եք նաեւ բանավիճել, պնդել ձեր տեսակետը։ Կվերագտնեք ունեցած հարգանքը եւ հեղինակավոր կարծիք ասողի համբավը։ Երեկոն կարող եք անցկացնել ընտանիքի անդամների հետ։

Կշեռք․ Օրը թույլ կտա ձեզ վաելել սեփական ազդեցության տված պտուղներով։ Խոսքը նաեւ անձնական հմայքով պայմանավորված ազդեցությանն է վերաբերում։ Մեծ է գայթակղությունը՝ թեթեւ սիրախաղ սկսելու։ Այսօր դուք շատ հմայիչ եք ու կարող եք ձեզ նման բան թույլ տալ։

Կարիճ․ Մասնագիտական ու անձնական հետաքրքրությունները այսօր կարող են բախվել։ Փորձեք հնարավորինս պահպանել հավասարակշռությունը։ Ստիպված կլինեք արագ արձագանքել իրադարձություններին ու երնեմն նույնիսկ ակնթարթային որոշումներ կայացնել։

Աղեղնավոր․ Այս փուլը նման է քննության։ Այլ է հարցը, թե այն ինչպես կհանձնեք։ Կտրուկ փոփոխություններից խուսափեք՝ լինի դա մասնագիտական գործունեություն, թե անձնական կյանքի ոլորտ։ Խուսափեք նաեւ բախումներից։ Հատկապես, եթե հակառակ կողմում ձեզ համար սիրելի մարդ է կանգնած։

Այծեղջյուր․ Օրը աչքի կընկնի հոգեկան հավասարակշռվածությամբ։ Շրջապատի հետ հարաբերությունները դինամիկ ու բնականոն զարգացման հունով առաջ են ընթանում։ Մտահոգվելու քիչ բան ունեք։ Կարող եք սկսել պկաններն իրականացնել, որոնք կազմել էիք նախկինում։

Ջրհոս․ Այսօր բավական ջանքեր կգործադրեք, որպեսզի լուծեք բոլոր խնդիրները, որոնք կառաջանան օրվա ընթացքում։ Խորհուրդ չի տրվում բարձր ռիսկայնություն ունեցող որոշումներ կայացնել։ Պահպանեք հավասարակշռությունը ցանկացած հարցում։

Ձկներ․ Այսօր դուք մեծ գոհունակությամբ կարձանագրեք, որ սկսած գործում հաջողել եք։ Դանդաղորեն եւ աստիճանական հերթագայությամբ առաջ շարժվեք մի խնդրից մյուսը։ Շտապողականություն ցուցաբերելու որեւէ կարիք չկա։ Հարազատների հանդեպ հատկապես հոգատարություն ցուցաբերեք այսօր։