Ինչու պետք է հրաժարվել WhatsApp-ից․ ներկայացնում է Պավել Դուրովը

Ինչու պետք է հրաժարվել WhatsApp-ից․ ներկայացնում է Պավել Դուրովը

«Տելեգրամ» մեսենջերի հեղինակ Պավել Դուրովը կոչ է արել WhatsApp հավելվածն օգտագործողներին հեռացնել հավելվածն իրենց գաջեթներից, քանի որ այն հաճախակի է ենթարկվում ցանցահենային հարձակումների։ Այս մասին նա գրել է իր «Տելեգրամ» ալիքում։ Նա ասել է, որ WhatsApp-ը ոչ միայն չի պաշտպանում իր օգտատերերի հաղորդագրությունները, այլ նաեւ հավելվածը երբեմն տրոյական ձի է ծառայում՝ մարդկանց գաղտնի հետապնդելու համար, որոնք նույնիսկ չեն գրանցվել այդ մեսենջերում։

Դուրովը նախազգուշացրել է, որ անհրաժեշտ զգուշավորություն չցուցաբերելու դեպքում հնարավոր է, որ օգտատերերի անձնական ինֆորմացիան մի օր դառնա հանրության սեփականատերը։