Գազայի դահիճը՝ Էրդողանի մտերիմ ընկեր

Գազայի դահիճը՝ Էրդողանի մտերիմ ընկեր

Չնայած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պնդմանը, թե սատարում է Գազայի ժողովրդին և որդեգրում է հակաիսրայելական դիրքորոշումներ, Անկարան դեռևս առևտրային հարաբերություններ ունի սիոնիստների հետ և նրանց զենք է մատակարարում։

«Սաադաթ» կուսակցությունից Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Հասան Բիթմեզը քննադատել է Էրդողանի երկակի քաղաքականությունը՝ ասելով․

«Մենք դեռևս շարունակում ենք Իսկենդերունի, Մերսինի, Իզմիրի, Անթալիայի և Յալվա նավահանգիստներից հարյուրավոր նավերով Իսրայել ուղարկել նավթ, երկաթ, պողպատ, միրգ, բանջարեղեն և ջուր»։

Ըստ Թուրքիայի խորհրդարանի այս պատգամավորի՝ ամեն օր այս երկրից Իսրայել է մեկնում զինամթերքով բեռնված 8-10 նավ։  Էրդողանը նաև ասում է, որ ոչ ոք չպետք է ակնկալի Թել Ավիվի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների խզում։

Փորձագետների կարծիքով, Թուրքիայի նախագահի հայտարարած և գործնական քաղաքականության հակասությունը մի տեսակ ռազմավարություն է իր քաղաքական դիրքը պահպանելու համար և ուղղված է հեղինակության պահպանմանը։