Ինչ կոչ է ուղղում Վալենտինա Մատվիենկոն՝ Հայաստանին

Ինչ կոչ է ուղղում Վալենտինա Մատվիենկոն՝ Հայաստանին

Ռուսաստանը կոչ է անում Հայաստանի ղեկավարությանը եւ բոլոր քաղաքական ուժերին նպաստել երկրում իրավիճակի հանգուցալուծմանը՝ համահունչ տեղի օրենսդրությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պառլամենտի վերին պալատի՝ Դաշնային Խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։ «Մենք կոչ ենք անում քաղաքական կուսակցություններին, ուժերին եւ Հայաստանի ղեկավարությանը անել ամեն բան, որպեսզի զարգացումները այդ երկրում լուծվեն խաղաղ ճանապարհով, տեղի օրենսդրությանն համահունչ»,- հայտարարել է Մատվիենկոն։