Երեկ համացանցի հիթ դարձած Գյումրու քաղաքապետի թեկնածու Արտյոմ Թումանյանը չնայած չի գաղտնազերծում, թե որ ուժի ցուցակն է գլխավորելու, սակայն, մեր տեղեկություններով, նրան առաջադրել են ՔՊ-ից վերջերս վտարված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը։ Բայց քանի որ նրանց հիմնադրած ՄԱՍԿ-ը դեռ չի գրանցվել, ուստի Թումանյանի առաջադրումը ստիպված են եղել իրականացնել Մովսես Շահվերդյանի ՀԱՍԿ–ով՝ Սոցիալիստական կուսակցությամբ։ Մեզ ասացին, որ Շահվերդյանն ու Աղազարյանը վաղեմի ընկերներ են։ Իսկ թեկնածուի՝ Թումանյանի տեսանյութը մեմ է դարձել համացանցում՝ նա Գյումրու հրապարակում ֆայտոնի վրա խրոխտ կանգնած շրջում է, ռոմանտիկ մեղեդու տակ իր մասին պաթետիկ խոսքի հնչողության ներքո։ Նա ՔՊ-ի երբեմնի մոլի աջակիցներից է, Ազգային անվտանգային վերահսկողական կոմիտեի նախագահ, նախկին երգիչ։ Իշխանափոխությունից ի վեր՝ 7 տարի շարունակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ջերմորեն սատարել, ի պաշտպանություն վարչապետի՝ Գյումրու Վարդանանց հրապարակում 2019 թ․ փետրվարին հանրահավաք է կազմակերպել եւ այդ նույն ժամանակահատվածում Վազգեն Մանուկյանի ու դաշնակցականների մուտքն արգելել է Գյումրի։ Արտյոմ Թումանյանի եւ ՔՊ-ի միջեւ սեւ կատու է անցել Գյումրու փրայմերիզի ժամանակ, երբ նա իր թեկնածությունն առաջադրելու ցանկություն է ունեցել, սակայն Փաշինյանը դեմ է եղել նրա թեկնածությանը եւ թույլ չի տվել, որ մասնակցի։ Ըստ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի, Արտյոմ Թումանյանը նաեւ դատարանում մահացած Արմեն Գրիգորյանի դեմ բողոքած անձն է, որի դեմ քրգործի հարուցմանն է մասնակցել։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Հ1-ը վրե՞ժ է լուծում իր նախկին աշխատող...
Հանրային հեռուստաընկերությունում չեն ներել հեռուստահաղորդավար Արտյոմ Կարապետյանի՝ Հ1-ը լքելու եւ Երե...
«Հրապարակ». Վարչապետը չի ուզում, որ հայկական դրոշը...
«Օլիմպավանը չեն բացում, բայց երեխաները պետք է մարզվեն, առաջիկայում մրցաշարեր կան»,- Օլիմպավանի բակու...
«Հրապարակ». «Մուլտի Վելնեսը» մինչեւ 2065 թիվը պայմ...
Կալանքի տակ գտնվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին եւ նրա ընտանիքին պատ...
«Հրապարակ»․ Խուլ դժգոհություն մարզպետների շրջանում
Խուլ դժգոհություն է հասունացել մարզպետաց դասում։ Բանն այն է, որ մեկ մարդ է որոշում՝ ով պետք է խորհրդ...
×
❮
❯