Կիմը խոստանում է օգնել Մոսկվային Ուկրաինայի դեմ պատերազմում

Կիմը խոստանում է օգնել Մոսկվային Ուկրաինայի դեմ պատերազմում

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հանդիպել է Փհենյանում գտնվող ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ՝ քննարկելու երկու երկրների միջև համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը, այդ թվում՝ անվտանգության ոլորտում։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA):

«Կիմ Չեն Ընը կարևոր և փոխշահավետ խոսակցություն է անցկացրել տարբեր ոլորտներում համապարփակ փոխանակումների և օգնության ընդլայնման և ամրապնդմանն ուղղված խոստումնալից աշխատանքի մասին», - ասվում է հայտարարության մեջ:

Կողմերը «փոխանակել են երկու երկրների ղեկավարության կարծիքները ԿԺԴՀ-ի և Ռուսաստանի Դաշնության անվտանգության շահերի պաշտպանության, ինչպես նաև միջազգային արդարադատության, տարածաշրջանային և միջազգային իրավիճակի վերաբերյալ»:

Հյուսիսային Կորեայի առաջնորդն Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմն անվանել է «անխոնջ ուժի, հայրենասիրության և արդար գործի ցուցադրում»: