Պետդեպը քննադատել է Բաքվին՝ էթնիկ խտրականություն իրականացնելու համար

Պետդեպը քննադատել է Բաքվին՝ էթնիկ խտրականություն իրականացնելու համար

ԱՄՆ Պետդեպարտամենտը, ինչպես արդեն հայտնի է հրապարակել է Մարդու իրավունքների մասին իր զեկույցը՝ 2018 թվականի համար։ Այն անդրադարձել է ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին։ Զեկույցում քննադատվել է Բաքվի քաղաքականությունը՝ կապված հայկական ծագում ունեցող անձանց, ովքեր այլ պետությունների քաղաքացիներ են, Ադրբեջան մուտք գործելու իրավունքից զրկելու կամ կրկնակի վերահսկողական գործողությունների ենթարկելու հետ։ «Մարդիկ, որոնք ունեն հայերեն հնչողությամբ անուն ազգանուններ, հաճախ ենթարկվում են հավելյալ ստուգման Ադրբեջանի սահմանը հատելիս, եւ նրանց հաճախ թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան։ Քաղհասարակության ակտիվիստները նշում են, որ հայատյացությամբ արդեն մի ողջ սերունդ է մեծացել»,- ասված է զեկույցում։ Ամերիկացի դիվանագետները նաեւ նշել են, որ Ադրբեջանի տարածքում ապրող ազգային փոքրամասնություններից լեզգիներն ու թալիշները անցյալ տարի չեն ստացել իրենց մայրենի լեզվով դասագրքերը։