«Էս էրեխեքին ինչի՞ եք դպրոցից կտրել, բերել միծինգի»

«Էս էրեխեքին ինչի՞ եք դպրոցից կտրել, բերել միծինգի»

Ֆեյսբուքում տեղադրված այս նկարը շատերին է ափերից հանել՝ ի՞նչ գործի են այս աշակերտները, ու՞ր են նայում ծնողները,  Կրթության նախարարը․

Aren Apikyan

Սա կոչվումա թավշյա քաղաքական պեդոֆիլիա: Էս էրեխեքին ինչի՞ եք դպրոցից կտրել, բերել միծինգի: Պինդ տղամարդիկ չկայի՞ն ձեր մեջ:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն, Arayik Harutyunyan թե բա դպրոցները պիտի ապաքաղաքականացվեն:

Արձագանքները շատ սուր են, մեղադրում են ծնողներին, կազմակերպիչներին, ուսումնական համակարգը։ Ընդամենը մի քանի ոչ քաղաքական արձագանք եմ ներկայացնում, որ ժամանակ ունենաք՝ մտորելու․

Սարգիս Բաբայան

Ինձ հետաքրքիր ա էս երեխեքը Քոչարյանի ժամանակ ծնված էին թե չէ:)))))

 

Lusine Ghazaryan Այս երեխաները ինչ են հասկանում, թե Ռոբն ո՞վ է, ի՞նչ է արել․․․ Ես էլ եմ շատերի վրա զարմանում։ Էնպես չի, որ Ռոբի կամ մեկ ուրիշի կողմնակից եմ, բայց ամեն ինչին չափ ու սահման կա

 

Eliza Arakelyan Աչքերս թռավ ճակատիս

 

David Dokholian Հերթը հասավ երեխաներին: Ամոթա ինչ եք անում

 

ՀԳ Ակամայից հիշում եմ Թումանյանի « Իմ ընկեր Նեսոն»․

«Մի խումբ ընկեր երեխաներ էինք։ Գյուղացի երեխաներ։

Ոչ ուսումնարան կար, ոչ դաս, ոչ դաստիարակություն․ ազատ էինք միանգամայն ու խաղում էինք, ի՜նչքան էինք խաղում։ Ու ո՜նց էինք իրար սիրում, ո՜նց էինք իրար սովորել։ Սոված ժամանակներս էլ՝ վազում էինք հացի տաշտիցը մի կտոր հաց առնում, պանրի կարասիցը մի կտոր պանիր ու էլ ետ շտապում իրար մոտ։ Իրիկուններն էլ հավաքվում էինք, ծիծաղ բաներ ասում կամ հեքիաթ պատմում։

Մի ընկեր ունեինք, անունը Նեսո։ Է՜նքան հեքիաթ գիտեր, է՜նքան հեքիաթ գիտեր, ոչ ծեր ուներ, ոչ տուտը։

Ամառվա լուսնյակ գիշերները մեր դռան գերանների վրա շուրջբոլոր նստոտում էինք, հիացած պլշում Նեսոյի՝ ոգևորությունից գեղեցկացած դեմքին։ Ու պատմում էր նա Հուրի փերիներից, Զմրուխտ Ղուշից, Լիս ու մութ աշխարհից․․․

-Նեսո ջան, Նեսո, հիմի էլ Կուր Թագավորի հեքիաթը պատմի, հիմի էլ Թութի ղուշի հեքիաթը պատմի․․․ հիմի էլ Քաչալի ու Քոսակի հեքիաթը պատմի․․․»

Մի գողացեք երեխաներից նրանց ոսկեփոշի մանկությունը։