«Յուվենտուսը» ցանկանում է ամռանը ձեռք բերել Տորեսին

«Յուվենտուսը» ցանկանում է ամռանը ձեռք բերել Տորեսին

Թուրինյան «Յուվենտուսը» ցանկանում է ամռանը ձեռք բերել իսպանական «Վալենսիայի» կիսապաշտպան Ֆերրան Տորեսին։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։ Ըստ հրապարակման, ներկայումս Իտալիայի գործող չեմպիոնը պատրաստ է առաջարկել Մատիա դե Շիլյոյին կամ Դաինելե Ռուտանիին՝ հավելավճարով, որպեսզի լուրջ ֆինանսական ծախսերից խուսափի։ Նշենք, որ Տորեսը գնահատվում է 100 միլիոն եվրո։ Ներկա սեզոնին Լա Լիգայում Տորեսը չորս գոլ է խփել եւ չորս արդյունավետ փոխանցում կատարել։