Ալիեւը կոտրվեց

Ալիեւը կոտրվեց

Օրվա ընթացքում Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածության 542 նոր դեպք է արձանագրվել, 9 հոգի մահացել է: Ոչ ոք այլեւս այս պաշտոնական թվերին չի հավատում, որովհետեւ կառավարության օպերատիվ շտաբը եւս երկու՝ Գերանբոյի եւ Գյոյգյոլի շրջաններում հայտարարել է խստագույն կարանտին: Փաստացի ամբողջ Ադրբեջանը փակ է, մարդիկ մեկուսացված են իրենց տներում եւ բնակարաններում: Կորոնովիրուսը կոտրեց Ալիեւին: Օրվա վերջին Թուրքիայից եւ Ռուսաստանից բժշկական խմբեր են հասել Բաքու: Ըստ հաղորդագրության, նրանք կաշխատեն մասնագիտացված հիվանդանոցներում: Ավելի վաղ Իլհամ Ալիեւը հպարտացել էր, որ կորոնավիրուսի դեմ պայքարում Ադրբեջանը ոչ թե սպառող, այլ օգնություն ցուցաբերող երկիր է: