Իրավիճակը լարված է մնում. դատավոր Բիշարյանը նիստն անցկացրեց այլ դահլիճում

Իրավիճակը լարված է մնում. դատավոր Բիշարյանը նիստն անցկացրեց այլ դահլիճում

ՀՀ վերաքննիչ դատարանում, որտեղ ընթանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննությունը, իրավիճակը կտրուկ լարվեց, երբ դատավոր Կարեն Բիշարյանը նիստը դռնփակ ռեժիմով անցկացնելու որոշում կայացրեց։

Զոհվածների ծնողները շարունակում էին մնալ նիստերի դահլիճում, պնդելով, որ նիստը պետք է անցկացվի դռնբաց ռեժիմով։

Դատավորը 10 րոպեով ընդմիջում հայտարարեց, որից հետո նիստն անցկացվեց այլ դահլիճում, որտեղ միայն դատավարության կողմերն էին։

Հիշեցնենք, որ բողոքը ներկայացրել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը։