Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 174 մարդ

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 174 մարդ

Իրանում վերջին մեկ օրում գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսով վարակման 2625 մարդ։ Մեկ օրվա կտրվածքով, կորոնավիրուսից մահացել է 174 մարդ։ Վարակակիրների ընդհանուր թիվը հասել է մոտ 337 հազարի։ Մահացությունների ընդհանուր թիվը մոտ 19,2 հազար է։ Առողջացածների ընդհանուր թիվը, համավարակի սկզբից ի վեր, կազմում է մոտ 293 հազար մարդ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է մոտ 21 միլիոն մարդու։ Առողջացածների ընդհանուր թիվը մոտ 14 միլիոն է, մահացությունների թիվը մոտենում է 750 հազարի սահմանին։