Հանդիպել են Ռուսաստանի եւ Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղարները

Հանդիպել են Ռուսաստանի եւ Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղարները

Ուֆայում ընթացող անվտանգության հարցերը վերահսկող բարձր ներկայացուցիչների տասերորդ միջազգային խորհրդաժողովի շրջանակներում տեղի է ունեցել ՌԴ եւ Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղարներ Պատրուշեւի եւ Մեհթիեւի հանդիպումը:

Ըստ ՌԴ ԱԽ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը քննարկել են ուժային կառույցների եւ հատուկ ծառայությունների համագործակցության հետ կապված հարցեր, ինչպես նաեւ անվտանգության ասպարեզում համատեղ քայլերի ծրագիրը՝ մինչեւ տարեվերջ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԽ քարտուղար Մեհթիեւը հանդիսանում է նաեւ նախագահի աշխատակազմի ղեկավար եւ համարվում է իշխող համակարգի հենսյուներից մեկը: Նա Ադրբեջանի քաղաքական վերնախավում ունի ռուսամետ գործչի համարում: Մեհթիեւը նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնն զբաղեցնում է Հեյդար Ալիեւի ժամանակներից: