Մխիթարյանը մասնակցել է «Ատալանտա»-ի դեմ հաղթական խաղին

Մխիթարյանը մասնակցել է «Ատալանտա»-ի դեմ հաղթական խաղին

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 29-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ն արտագնա խաղում մրցել է «Ատալանտա»-ի հետ:

Միլանյան ակումբին հաջողվել է առավելության հասնել 2:0 հաշվով: 

«Ինտեր»-ի կազմում աչքի ընկան Կառլոս Աուգուստոն ու Լաուտարո Մարտինեսը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց հանդիպման 75-րդ րոպեին:

Այս տուրից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում մնում է առաջին տեղում: Թիմն ունի 64 միավոր: Երկրորդ տեղում գտնվող «Նապոլի»-ն վաստակել է 61 միավոր: