Իշխանության փոփոխությունը մենք տեսնում ենք ընտրությունների միջոցով

Իշխանության փոփոխությունը մենք տեսնում ենք ընտրությունների միջոցով

Գործող իշխանության հեռացումն այլընտրանք չունի։
Երկրի առջև օրնօրի ծառացող խնդիրներն ակնհայտ են դարձնում, որ գործող իշխանությունը ոչ միայն ի զորու չէ լուծել առկա մարտահրավերները, այլ նաև ստեղծում է նորանոր խնդիրներ։

Իշխանության փոփոխությունը մենք տեսնում ենք ընտրությունների միջոցով՝ ժողովրդի բացառիկ կամարտահայտությամբ։ Մենք պարտավոր ենք երկիրը զերծ պահել նաև քաղաքական ցնցումներից։
«Ապրելու երկիր» կուսակցությունը անում է առավելագույնը ստանալու հասարակության վստահությունը և ձևավորելու օր առաջ ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնելու մեխանիզմներ։

Առաջիկա կիրակի սպասվող ՏԻՄ ընտրությունների արդյունքները, իհարկե, չեն լուծելու մեր անվտանգային խնդիրները, երկիրը դուրս չեն հանելու խորացող ճգնաժամից։ Բայց սրանք լինելու են իշխանություններին տրվող ազդակ առ այն, որ նրանք չեն վայելում հասարակության վստահությունը։

Բազմաթիվ պաշտոնյաների անպատասխանատու և լկտի պահվածքն ամրապնդվում է նաև ՏԻՄ ընտրություններում իշխող կուսակցության հաղթանակներից հետո։ Հետևաբար, օրենքի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր վճռական «ոչ»-ը պետք է ասի իշխանությանը։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Սեպտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում կոչ եմ անում ոչ մի պարագայում ձայն չտալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։
«Ապրելու երկիր» կուսակցությունը մասնակցում է Ալավերդի, Գյուլագարակ, Լոռի Բերդ, Չարենցավան, Թալին, Սիսիան համայնքների ընտրություններին։ Եվ մենք պատրաստ ենք ստանձնել ոչ միայն այս համայքների կառավարման պատասխանատվությունը, այլև մեր թիմի ուժեղացման և հասարակության վստահության ավելացնելու շնորհիվ՝ առաջիկայում ստանձնել երկրի կառավարման ամբողջական պատասխանատվությունը։
 

Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր