Սելին Դիոնը կերգի Փարիզի Օլիմպիական խաղերի բացմանը

Կանադացի աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնը հանդես կգա Փարիզի Օլիմպիական խաղերի բացմանը։ Նրա ելույթը նախատեսված է հուլիսի 26-ին։ Կազմակերպիչները նշել են, որ մեկ երգի կատարման համար նա կստանա երկու միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է TMZ-ն։
Հիշեցնենք, որ Սելին Դիոնը տառապում է եզակի աուտոիմունային-նեւրոլոգիական հիվանդությամբ։ Բժիշկները նրա մոտ ախտորոշել են մկանների եզակի սպազմ եւ կարծրացում։
Կարծիքներ