Ոչ մեկ չի կարող որոշել՝ ուր ապրենք․ Փաշինյանին մանդատ չենք տվել․ Աղավնոյի գյուղապետ

Ոչ մեկ չի կարող որոշել՝ ուր ապրենք․ Փաշինյանին մանդատ չենք տվել․ Աղավնոյի գյուղապետ

Արցախի հողը համահայկական է, արցախցունն է, հայաստանցունը, Սփյուռքինը: Նիկոլ Փաշինյանի սեփականությունը չէ, նա չպետք է ճակատագրական որոշումներ կայացնի, որոնք դեմ են ժողովրդի շահերին: Այս մասին քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության նախաձեռնած հերթական հանրահավաքին խոսելով Բերձորի ու Աղավնոյի շուրջ ստեղծված իրավիճակի մասին իր ելույթում ասաց Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը։

«Որևէ մեկը չի կարող որոշել, թե մենք որտեղ ապրենք ու ոնց ապրենք։ Ի՞նչ իշխանություն, ինչ է նշանակում Հայաստանի իշխանություն, սա պարզապես Նիկոլ Փաշինյանի զիջողական դիրքն է։ Հող տալու մանդատ նրան ոչ մեկ չի տվել, նա իրավունք չունի մեր ու մեր հողերի ճակատագրերի վերաբերյալ որոշումներ կայացնելու»,- ասաց նա։