Կլինիկան մտադիր է հրաժարվել Սաակաշվիլիի բուժումից

Կլինիկան մտադիր է հրաժարվել Սաակաշվիլիի բուժումից

«Վիվամեդ» կլինիկայում, որտեղ բուժվում է Վրաստանի նախկին նախագահ, անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին, հայտնել են, որ կասկածում են բուժհաստատությունում քաղաքական գործչի հետագա գտնվելու նպատակահարմարությանը և պատրաստվում են այդ հարցով դիմել քրեակատարողական ծառայությանը։ Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։

Կլինիկայի հայտարարության մեջ ասվում է, որ Սաակաշվիլին համաձայն է միայն սիմպտոմատիկ բուժմանը, որը նա կարող է ստանալ ցանկացած այլ հաստատությունում, և անվստահություն է հայտնում բուժանձնակազմին։
Սահակաշվիլիի փաստաբանը «անհասկանալի» է անվանել «Վիվամեդ»-ի հայտարարությունը, որտեղ Սաակաշվիլին գտնվում է անցած մայիսից։ 

«Ի՞նչ է նշանակում՝ տարեք ուրիշ հիմնարկ, որտե՞ղ է դա, գաղութո՞ւմ, բանտո՞ւմ։ Նրա վիճակում դա կլինի մահապատիժ»,- ասել է Խաչապուրիձեն։

Mtavari-ի փոխանցմամբ, Սաակաշվիլիի ընտանիքը դեռ սպասում է Վրաստանի արդարադատության նախարարության պաշտոնական թույլտվությանը լեհ բժիշկներին ընդունելու համար։

Փետրվարի վերջին Վրաստանի ժողովրդական պաշտպանի գրասենյակի կողմից հրավիրված բժիշկների փորձագիտական ​​խումբը հայտարարեց Սահակաշվիլիի վիճակի կտրուկ վատթարացման և բարդությունների սպառնալիքի մասին, որոնք կարող են հանգեցնել մահվան։